«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ավետիսյանների սպանդի գործով դատը սկսվեց ու հետաձգվեց

Ավետիսյանների սպանդի գործով դատը սկսվեց ու հետաձգվեց
19.12.2015 | 12:17

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատական առաջին նիստը սկսվելուց երեք ժամ անց ավարտվեց։ Դատավորը հետաձգեց դատավարությունը՝ ժամանակ տալով սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի նոր պաշտպանին ծանոթանալու գործի նյութերին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2016 -ի հունվարի 18-ին, ժամը 12-ին։ Նիստի սկզբում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ ասելիք ունեն, որը «կանխորոշում է գործի ընթացքը»։ Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց՝ գործի նյութերն ուսումնասիրելով պարզել են, որ «Պերմյակովը սատանիստ է, և քննարկման առարկա դա չի կարող լինել»։ Տուժողի իրավահաջորդի մեկ այլ ներկայացուցիչ՝ փաստաբան Երվանդ Վարոսյանը հավելեց, որ իրենք մեղադրանքը չենք վիճարկում, և իրենց համար մեղադրանքը հիմնավոր է։ Ըստ Վարոսյանի, փաստաբաններն ուզում են միայն պարզել՝ ռուսական կողմը դատավարության ժամանակ քննե՞լ է Պերմյակովի սատանիստ լինելու հանգամանքը, թե՞ ոչ։ «Պերմյակովը սոցցանցում էջ է բացել և այնտեղ պայմանագիր է կնքել սատանայի հետ։ Եվ շատ ցավալի փաստական հանգամանքներ կան գործում՝ կապված, թե ինչ գրառումներ է կատարել Ֆեյսբուքում՝ սատանային մարդկանց նվիրաբերելու և այլնի մասին, ինչը շատ կարևոր հանգամանք է հանցագործության դրդապատճառի վերջնական գնահատականը տալու համար»,- ասաց Վարոսյանը։

Դիտվել է՝ 1398

Մեկնաբանություններ